Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ Փհենյանն այս անգամ ՄԲՀ է փորձարկել
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ Փհենյանն այս անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ենթադրվում է , որ Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը միջմայրցամաքային էր»,- ասել են զինվորականները։
Ավելի վաղ հայտնել էին , որ Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել։ Այս անգամ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
Ճապոնիայի ՊՆ տեղեկություններով, հրթիռը հասել է 3000 կմ առավելագույն բարձրության, ու դրա թռիչքը տեւել է մոտ 45 րոպե։ Ճապոնացի փորձագետները նույնպես ենթադրում են, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, որը ենթադրաբար ընկել է ճապոնական բացառիկ տնտեսական գոտում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



