Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քոնջան ձերբակալվել էր 2017 թվականի մայիսին Բաթման քաղաքում:
Պատգամավորի ազատ արձակմամբ թուրքական բանտերում կալանավորված քրդամետ կուսակցության պատգամավորների թիվը հասավ 8-ի: Նրանց շարքում է նաև կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



