Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մնջախաղն ինձ լիարժեք ինքնարտահայտման հնարավորություն է տալիս. Դիանա Ներսիսյան

INTERVIEW

Երկար տարիներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող երիտասարդ մնջախաղաց Դիանա Ներսիսյանը օրեր առաջ ժամանել էր հայրենիք Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Դիանայի ելույթը տպավորիչ էր և ազդեցիկ: «Արմենպրես»-ի թղթակիցը դերասանուհու հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքի, նոր գաղափարների մասին:

-Ինչպե՞ս առաջացավ մնջախաղի հանդեպ հետաքրքրությունը:

-Իմ առաջին մասնագիտական քայլերը սկսել եմ Երևանի մնջախաղի պետական թատրոնում ու սիրահարվել եմ այս արվեստին:  Յուրի Կոստանյանն ինձ գտավ  «Պատուհան» թատրոնում, որտեղ ես խաղում էի «Ռոսինանտ» ներկայացման մեջ, որում բավականին շատ էին պլաստիկ լուծումները: Կոստանյանն ասաց, որ կցանկանա ինձ տեսնել իր թատրոնում: Մնջախաղի թատրոնում դիտեցի «Արթմնի երազ» բեմադրությունը և հասկացա, որ սա այն արվեստի ձևն է, որը ես փնտրում եմ, որն ինձ լիարժեք ինքնաարտահայտվելու  հնարավորություն կտա:

-Ի՞նչ կար մնջախաղում, որը դուք չգտաք խոսքի թատրոնում:

-Մարմնի լեզուն ինձ ավելի մոտ էր, հարազատ: Մարմնի, ժեստի, պարի միջոցով արվեստասերի հետ առնչվելը չափազանց հետաքրքիր է: Խոսքով դու տեղեկություն ես հաղորդում դիմացինին. խոսքն ասես սահմանափակում է ասելիքդ, իսկ շարժումն ընդարձակ է և արվեստասերին հնարավորություն է տալիս զարգացնել պատկերային մտածողությունը:

-Ապրում և ստեղծագործում եք Ֆրանսիայում: Ի՞նչ  է կատարվում այնտեղի թատերական աշխարհում:

-Ֆրանսիայում արտիստները խմբեր են ստեղծում ու աշխատում. պետական թատրոններ գրեթե չկան: Հիմնել եմ իմ թատերախումբը, որի հետ բազմազան բեմադրություններ եմ իրականացնում, աշխատում զանազան նախագծերում ու շրջում տարբեր երկրներում` երբեմն խումբ ներգրավվելով երաժիշտների և այլ արտիստների:

-«Մարգարիտը» (Perle) պատմում է 90-ականներին ապրող կնոջ մասին, ով պետք է զավակ ունենա: Հիշու՞մ եք այդ տարիները: Ինչու՞ անդրադարձաք հենց այդ թեմային:

-Այդ դժվարին տարիներից շատ բան եմ հիշում: Մեր բակում մի տղա կար, ում հետ մանկությունս էր անցել: Նա բանակ գնաց Արցախյան պատերազմի ժամանակ ու այլևս չվերադարձավ: Իմ մեջ տպավորվել է մի պատկեր, երբ նրա մայրը որդու մարմնի մոտ սեփական մազերն էր պոկում մայրական խոր վշտից ու անկարողությունից: Կարծում եմ` այդ ժամանակ սկիզբ առավ այս ներկայացումը: Ինձ հուզել է այն հարցը, երբ կինը կորցնում է իր զավակին ու շարունակում է ապրել, ի՞նչ վիճակում է գտնվում նա, ի՞նչ ապրումներ է ունենում: Հենց դա եմ փորձել ցույց տալ այս բեմադրությամբ: Ներկայացումն իրականություն ենք դարձրել Միկա Վաթինյանի հետ:

-Հանդիսատեսի հետ այդ հույզերը կիսելով՝ գոնե որոշ չափով թոթափու՞մ եք այդ ծանր բեռը:

-Ինձ համար շատ դժվար է խաղալ այս ներկայացումը. բեռից չեմ ազատվում, բայց ինչ-որ չափով հանգստանում եմ, թեթևանում:

-Դուք խոսում եք համամարդկային ցավի մասին և ոչ թե հենց՝ հայ կնոջ: Ֆրանսիացի հանդիսատեսն ինչպե՞ս ընկալեց այս գործը:

-Ֆրանսիացիների կյանքը բավականին հեշտ է` համեմատած պատերազմող երկրներում ապրող մարդկանց կյանքի: Նրանց համար բեմադրությունը բավականին ծանր է, սակայն, այդ ողբերգությունից հեռու լինելով հանդերձ, նրանք հասկանում են ու վերապրում ներկայացվող իրավիճակը: Ես ցույց չեմ տալիս պատերազմը. բավականին աբստրակտ մոտեցում կա բեմադրության մեջ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր արվեստասեր իր պատմությունն է տեսնում կամ հյուսում:

-Ֆրանսիայում և Հայաստանում ներկայացվող մնջախաղի միջև ի՞նչ տարբերություններ կան:

-Ֆրանսիայում մնջախաղում անգամ խոսք կարող է լինել: Այնտեղ մնջախաղ ասելով միանգամից մտածում են վարպետ Մարսել Մարսոյի մասին`պատկերացնելով  սպիտակ դեմք ու դասական էտյուդներ: Ներկայիս մնջախաղին ասում են ժեստի թատրոն, ֆիզիկական թատրոն, դրամատիկ միմ, պարի թատրոն և այլն: Հայաստանում շատ կցանկանայի տեսնել ժամանակակից գործեր` անսովոր, զարմանալի, անհանգստացնող, արթնացնող:

րանսիա վերադառնալուց հետո ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնելու:

-Աշխատում եմ նաև տիկնիկային ներկայացումների վրա: Այդ ասպարեզում նոր բեմադրություն պետք է իրականացնենք, և համագործակցելու եմ փողոցային թատրոններից մեկի հետ: Հեռանկարում այլ հետաքրքիր նախագծեր նույնպես կլինեն:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League