Ջորջ Քլունին իր երեխաների նկարները հրապարակելու համար ամսագրին դատի կտա
LIFEՀոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին իր երեխաներին անօրինականորեն լուսանկարելու և նկարները հրապարակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախորդ շաբաթ ֆրանսիական Voici ամսագրի լուսանկարիչներն անցան մեր ցանկապատի վրայով, բարձրացան ծառի վրա և այնտեղից ապօրինի կերպով լուսանկարեցին մեր երեխաներին: Լուսանկարիչները, գործակալությունը և ամսագիրը դատարանում օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



