ԱՄՆ-ում փրկարարները կտրել են կնոջ դեմքը կծոտող օձի գլուխը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Օհայո նահանգում փրկարարները կնոջը փրկել են օձից, որը փաթաթվել էր նրա պարանոցի շուրջ եւ կծոտում էր քիթը, փոխանցում է BBC-ն։
Շեֆիլդ Լեյք քաղաքում բնակվող կինը զանգահարել է փրկարարներին եւ ասել, որ 1.6 մետր երկարությամբ օձը փաթաթվել է իր պարանոցին ու կծում է քիթը։
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Թիմ Քարդն ասել է, որ փրկարարները ստիպված են եղել կնոջն ազատելու համար դանակով կտրել օձի գլուխը։
45-ամյա տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Կնոջ խոսքով՝ ինքը տանը օձեր է պահում, սակայն նախկինում նման բան տեղի չունեցել։ Այժմ նրա տանը 11 օձ է բնակվում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



