Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ անել, եթե սերը փոխադարձ չէ

LIFE

Մարդը ծնված օրվանից սիրո կարիք ունի: Հոգեբանները համարում են, որ դա մեր բազային պահանջմունքն է:

Սիրո պակասը կամ դրա բացակայությունը բացասաբար են ազդում երեխայի հոգեբանական և էմոցիոնալ զարգացման վրա: Սակայն մեծ տարիքում մենք չենք կորցնում այդ հիմնական պահանջմունքը և հակառակ սեռի ներկայացուցիչների հետ փոխադարձ հարաբերություններ կառուցում: Երբ մենք սիրում ենք, բնական է, որ փոխադարձ զգացմունք ենք ակնկալում: Սակայն ոչ բոլորն են դա ստանում և հաճախ դա բերում է հոգեկան տառապանքների: Արժե՞ շարունակել հարաբերությունները, որոնցում սերը փոխադարձ չէ և ընդհանրապես ի՞նչ անել այդ պարագայում:

Ի՞նչ է ձեր համար սերը

Ներկա հասարակության մեջ, ավաղ, շատ հասկացողություններ փոխվել են և շատ երիտասարդ, նույնիսկ հասուն մարդիկ խառնում են սերը սիրահարվածության հետ, չնայած դրանք տարբեր հասկացողություններ են:

Սիրահարվածությունը ուժեղ զգացողություն է, որը կապված է օրգանիզմում տեղի ունեցող բիոքիմիական ռեակցիաներով: Սիրահարվածությունը կյանքի ընթացքում կարող է բռնկվել և հանգչել շատ անգամ : Սակայն դա սեր չէ: Այս բիոքիմիական ռեակցեաների տևողոթյունը 2-3 տարի է և, եթե հիմնել փոխհարաբերությունները միայն այս փխրուն զգացմունքի վրա, ոչ մի զարմանալի բան չկա, եթե դրանք փլուզվեն: Սիրահարվածությունը կարճ է տևում և միայն իսկական սերն է ունակ դառնալու երկարաժամկետ հարաբերությունների հիմք:

Այդ պատճառով, եթե դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, երբ ձեզ փոխադարձ չեն սիրում, պետք է առաջին հերթին հասկանաք, թե ի՞նչ է ձեր համար սերը: Երբ դուք հասկանաք դա, ձեզ ավելի հեշտ կլինի նայել դեպի ապագա և դուք կիմանք ինչ անել: Սիրահարեցնել ձեզ չսիրող մարդուն կարելի է: Սիրահարվածությունը հիմնվում է համակրանքի վրա, իսկ սերը՝ ավելի բարդ բան է:

Ի՞նչ է սերը

600x580

Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Սերը ոչ այնքան զգացմունք է, այլ ընդունված որոշում: Իսկական սերը ունի մի քանի որակ, որոնք բնորոշում են այն:

Ի տարբերություն սիրահարվածության սերը անպայմանական է: Սիրահարվածությունը առաջանում է համակրանքից, լավ վերաբերմունքից, կրքից, փոխադարձ ձգողությունից, էմոցիոնալ հարմարավետությունից:

Սերը առաջանում է առանց որևէ պայմանների: Ուղղակի ինչ-որ պահի, մարդը որոշում է կայացնում սիրել, հոգ տանել, կողքին լինել, աջակցել, անկախ նրանից, թե ով է սիրո օբյեկտը:

Սերը անշահախնդիր է: Եվ այս որակը նույնպես տարբերում է սիրահարվածությունից: Եթե սիրահարվածությունը պահանջում է զույգից մշտական փոխադարձություն, սերը հակառակը կենտրոնացած է տալու վրա: Հենց այդ որակը թույլ է տալիս մարդկանց առանց փոխադարձ սիրո և դրա հետ մեկտեղ չզգալ դժբախտ:

Սերը զոհաբերական է, այս իմաստով այն նման է սիրահարվածությանը: Սիրահարվածությունը զոհաբերում է ինչ-որ բան սիրահարված օբյեկտի կողքին լինելու համար: Սերը զոհաբերում է ինչ-որ բան՝ սիրած մարդուն երջանկացնելու համար:

Ինչ անել, եթե սերը փախադարձ չէ

Եթե դա սեր է, այլ ոչ՝ սիրահարվածություն, դուք չեք տառապի դրա անփախադարձությունից: Սիրո մեխանիզմը բավականին պարզ է՝ այն ուղղված է տալու վրա: Սակայն, եթե փոխադարձ չի սիրահարվածությունը, մարդը էմոցիոնալ տառապանքների մեջ է լինելու:

Ոչ փոխադարձ սերը իրականում հարաբերությունների խզման առիթ չէ: Կարևոր է հասկանալ, որ սերը ավելի շատ է տալիս, քան ընդունում է և այն ունակ է ծածկել թերի ստացածը: Այդ պատճառով, եթե դուք սիրում եք, սակայն պատասխան չեք ստանում, դա անհույս իրավիճակ չէ: Ինչպես հայտնի է, մենք կարողանում ենք տալ միայն այն, ինչ ստանում ենք: Իսկ եթե մարդը չի սիրում, միգուցե նա ժամանակին զրկված է եղել սիրուց, իսկական, անշահախնդիր սիրուց: Այդպիսի մարդուն հարկավոր է բուժում, սեր և միայն դրանից հետո նա ունակ կլինի այն կրել և տալ:

Եթե դուք սիրում եք ձեր զույգին, սակայն նա ձեզ փոխադարձությամբ չի պատասխանում, ամեն ինչ կարելի է փոխել: Ուղղակի սիրեք, տվեք սերը առանց որևէ բանի սպասելու: Մոլորակը այնպես է դասավորված, որ այն վերադարձնում է մարդուն այն, ինչ նա տալիս է, սակայն ավելի մեծ չափերով: Ինչպես արևածաղիկի մեկ սերմից կարող է հազար նույնպիսիններ աճեն, այնպես էլ ձեր կողմից ցանած սիրո սերմը պտուղ կտա և կվերադառնա ձեզ: Մի մոռացեք դրա մասին, համբերությամբ լցվեք և վայելեք սերը:

 
 
 
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris