Դիլիջանում կրակոցներ են արձակել «Միթսուբիշի»-ի ուղղությամբ. ոստիկանները գտել են կրակողին եւ զենքը
SOCIETYՈստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Ա.-ի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Ա.-ն եւ հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Սեյրան Ա.-ի Mitsubishi-ի ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հրացանը պատկանում է Էդվարդ Ա.-ի հորեղբորը՝ Սուրեն Ա.-ին, ով 2011 թվականին մահացել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



