Պրիյանկա Չոպրան երգիծական սերիալ է թողարկում ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին
LIFEՊրիյանկա Չոպրան եւ ABC-ն թողարկման են պատրաստում երգիծական սերիալ ԱՄՆ-ում Բոլիվուդի աստղի արկածների մասին, հայտնում է Variety-ն:
Սերիալը կպատմի Բոլիվուդի նախկին աստղի արկածների մասին, որն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվում, որտեղ ապրում է մեծ քաղաքի արվարձանում, ավելի ճիշտ՝ մուլտիէթնիկ ներգաղթյալների շրջանում, որտեղ փորձում է կյանքի իր վառ հնդկական կերպարով փարատել կյանքի գորշությունը:
Պրիյանկա Չոպրան սերիալի պրոդյուսերներից մեկն է, նաեւ, հավանաբար, կդառնա գլխավոր հերոսուհին:
Հաղորդվում է, որ առայժմ պատրաստ է սցենարը, եւ փորձնական սերիաներ են նկարահանվել: Եթե նախագիծն ընդունվի, ապա սերիալը կթողարկվի 2018 թվականի ձմռանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



