Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ
INTERNATIONAL NEWSՍիրիայում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 10 մարդ, նրանց թվում կան երեխաներ, այս մասին գրում է սիրիական SANA գործակալության ռուսալեզու ծառայությունը:
Դեր Զոր նահանգի Ալ Մայադին շրջանում տեղի ունեցած հրթիռակոծման հետևանքով տուժածները խաղաղ բնակիչներ են:
Ալ Աթեյշ սիրիացի ընտանիքը կորցրել է տան 7 անդամի, նրանցից 5֊ը երեխաներ են:
Նշվում է, որ բնակելի շենքը, որին հասցվել է ավիահարվածը, հիմնովին ավերվել է:
Օրեր առաջ նույն սիրիական գործակալությունը հայտնել էր Աթ Թիբա բնակավայրում ԱՄՆ֊ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հասված ավիահարվածի հետևանքով 18 խաղաղ բնակչի մահվան մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



