Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես լրացնել յոդի պակասը օրգանիզմում

LIFE

Ինչպես կարելի է լրացնել յոդի պակասը օրգանիզմում, եւ ինչպես կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին։ Այս հարցերը վերաբերում են այն երկրների մարդկանց, որոնք ունեն յոդի դեֆիցիտ: Այդպիսի երկրների շարքին է պատկանում նաեւ Հայաստանը, որտեղ չնայած աղը յոդացված է, բայց, այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ: Հիշեցնենք, որ ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը աղի եւ քլորացված խմելու ջրի օգտագործումը առաջարկում էր սահմանափակել, քանի որ այն օրգանիզմից քայքայում է յոդը: Բժիշկը այն մարդկանց, որոնք ունեն յոդի դեֆիցիտ, առաջարկում է երեք միջոց, որից հետո կլրացվի այդ պակասը օրգանիզմում: 

Այդ միջոցներից են յոդով հարուստ սննդամթերքների օգտագործումը: Ցանկացած ծովամթերք, ինչպես նաեւ բողկը, ծնեբեկը, գազարը, լոլիկը, սպանախը, կարտոֆիլը, սիսեռը, ելակը, սնկի տեսակները, հազարը, բանանը, կաղամբը, ձվի դեղնուցը, սոխը եւ այլն, պարունակում են տարբեր քանակությամբ յոդ: Յոդի քանակը, ըստ բժշկի, կարելի է լրացնել նաեւ մարմնի ոչ մեծ հատվածը յոդի թուրմով շփելով, դեղատներում վաճառվող յոդային պրեպարատների ընդունմամբ, ինչպիսիք են ձկան յուղը, յոդի լուծույթը, ինչպես նաեւ ջրիմուռի հաբերը։ Բայց նաեւ նա զգուշացնում է, որ առանց բժշկի թույլտվության չի կարելի ինքնաբուժում կատարել, քանի որ յոդի ավելցուկը եւս վտանգավոր է: 1880թ. ֆրանսիացի բժիշկ Լյուգոլը կազմել է նոր լուծույթ՝ յոդային կալիումի 10%-անոց լուծույթը խառնելով 5% տարրական յոդի հետ։ Այդ օրվանից այդ խառնուրդը լայնորեն օգտագործվում է։ Դեղագործները լավ գիտեն Լյուգոլի լուծույթի պատրաստման եղանակը։ Այն ազատ վաճառվում է դեղատներում։ Հայաստանում ոչ բոլոր դեղատներում են պատրաստում այս լուծույթը, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել այն դեղատների դեղագործներին, որոնք պատրաստում են լուծույթը: Օրգանիզմի աշխատունակությունը պահպանող յոդի չափը աննշան է, ուստի բժիշկը այն խորհուրդ է տալիս ընդունել շաբաթվա որոշակի օրերի։ Քիմիական զննման միջոցով հաջողվել է պարզել, որ օրգանիզմում դիտվում են միայն յոդի հետքեր (10 կաթիլից պակաս)։ Լյուգոլի յոդի լուծույթի դոզան մեկ կամ երկու կաթիլ է` ըստ մարմնի քաշի, օրինակ` 65 կիլոգրամ կամ պակաս քաշի դեպքում օրգանիզմի աշխատունակությունը պահպանող դոզան կկազմի ընդամենը մեկ կաթիլ, որը կարելի է ընդունել օրական մեկ անգամ, ուտելու պահին, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ 65 կիլոգրամից ավելի քաշի դեպքում կարելի է ընդունել 2 կաթիլ։ Այստեղ կարեւոր է հիշել, որ մարդու օրգանիզմը շարունակում է գործել նաեւ օրգանիզմին անհրաժեշտ նյութերի նվազագույն պաշարի դեպում։ Ժողովրդական բժշկությունն առաջարկում է յոդի լուծույթն ընդունելու մի քանի եղանակ, որոնցից բժիշկ Ջարվիսը հիշատակել է դրանցից մեկը. մեկ բաժակ թթվաշ ջրի մեջ (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ խնձորի քացախ) ավելացնել մեկ խոշոր կաթիլ Լյոգոլի լուծույթ (կաթոցիկից)։ Ստացված լուծույթը լավ խառնել եւ խմել կումերով ուտելու ընթացքում՝ թեյ կամ սուրճ խմելուն զուգընթաց։ Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» օրաթերթ 31.07.2015 Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Բաժիններ՝ «ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանություններ (0) Հեղինակ Լրագրող Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 
Օրգանիզմի աշխատունակությունը պահպանող յոդի չափը աննշան է, ուստի բժիշկը այն խորհուրդ է տալիս ընդունել շաբաթվա որոշակի օրերի։ Քիմիական զննման միջոցով հաջողվել է պարզել, որ օրգանիզմում դիտվում են միայն յոդի հետքեր (10 կաթիլից պակաս)։ Լյուգոլի յոդի լուծույթի դոզան մեկ կամ երկու կաթիլ է` ըստ մարմնի քաշի, օրինակ` 65 կիլոգրամ կամ պակաս քաշի դեպքում օրգանիզմի աշխատունակությունը պահպանող դոզան կկազմի ընդամենը մեկ կաթիլ, որը կարելի է ընդունել օրական մեկ անգամ, ուտելու պահին, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ 65 կիլոգրամից ավելի քաշի դեպքում կարելի է ընդունել 2 կաթիլ։ Այստեղ կարեւոր է հիշել, որ մարդու օրգանիզմը շարունակում է գործել նաեւ օրգանիզմին անհրաժեշտ նյութերի նվազագույն պաշարի դեպում։ Ժողովրդական բժշկությունն առաջարկում է յոդի լուծույթն ընդունելու մի քանի եղանակ, որոնցից բժիշկ Ջարվիսը հիշատակել է դրանցից մեկը. մեկ բաժակ թթվաշ ջրի մեջ (1 բաժակ ջրին` մեկ թեյի գդալ խնձորի քացախ) ավելացնել մեկ խոշոր կաթիլ Լյոգոլի լուծույթ (կաթոցիկից)։ Ստացված լուծույթը լավ խառնել եւ խմել կումերով ուտելու ընթացքում՝ թեյ կամ սուրճ խմելուն զուգընթաց։ 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia