«Ռեալ» - «Բարսելոնա». Մարզիչների կարծիքները
SPORTՄադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ԱՄՆ-ում անցկացված International Champions Cup ընկերական մրցաշարի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:
Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»). «Բարդ էր խաղալ այսպիսի շոգ ու խոնավ եղանակային պայմաններում: Կարծում եմ՝ մենք անցկացրինք հրաշալի հանդիպում: Խփեցինք 2 արագ գոլ, ստեղծում էինք գոլային պահեր, սակայն բարձր խոնավության պատճառով խաղի տեմպը սկսեց ընկնել: Շատ գոհ եմ, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները տրամադրվել խաղին: Նրանք ցանկանում էին գերիշխել դաշտում: Այո, մենք ինքներս շանսեր տվեցինք «Ռեալին», բայց մեր գոլային պահերն ավալի շատ էին:
Ինչ վերաբերում է Նեյմարի ապագային, ապա ես կհարգեմ նրա որոշումը: Հուս ունենք, որ նա կմնա եւ մեզ կօգնի նաեւ հաջորդ մրցաշրջանում»:
Զինեդին Զիդան («Ռեալ»). «Շատ վատ սկսեցինք խաղը՝ բաց թողնելով 2 գոլ: Դա խոսում է կենտրոնացվածության պակասի մասին: Իհարկե, եղել է նաեւ ավելի վատ, բայց հիմա մենք լավագույն մարզավիճակում չենք: Սարսափելի մեկնարկից հետո թիմը փորձեց վերադառնալ խաղ, սակայն հետո շատ հեշտ էինք գնդակ կորցնում: Դա մեր մակարդակը չէ: Պետք է պահպանել հանգստությունը եւ շարունակել աշխատել»,- փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մայամիում կայացած խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 3:2 հաշվով եւ նվաճել Champions Cup մրցաշարի հաղթողի տիտղոսը: