Telegram-ի ստեղծողը հերքել է Telegram-ի սերվերները Իրան տեղափոխելու մասին լուրերը
POLITICSTelegram-ի ստեղծող Պավել Դուրովը հերքել է մեսենջերի սերվերների մի մասն Իրան տեղափոխելու մասին լուրերը։ Համապատասխան գրառումը հայտնվել է գործարարի Twitter էջում, հայտնում է Lenta.ru-ն։
Բացի դրանից իր Telegram էջում Դուրովը անհեթեթ է անվանել սերվերները Իրան տեղափոխելու մասին խոսակցությունները։
Այսպես նա պատասխանել է Իրանի հաղորդակցության նախարար Մահմուդի Վաեզիի հայտարարությանը, որն էլ հենց հայտնել էր այն մասին, որ Telegram –ի սերվերները հիմա տեղակայվել են երկրում։ Associated Press-ը, վկայակոչելով ISNA-ն, հայտնել էր, որ դա իբրեւ տեղի է ունեցել ռեսուրսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, իսկ թե երբ ու որտեղ է այն կայացել, նախարարը չէր նշել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



