Լուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով
LIFEԼուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby”s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
1969 թվականին պայուսակը գտնվում էր «Ապոլոն-11» տիեզերանավում: Սկզբում դրան մեծ կարևորություն չէին տվել և վաճառել էին կառավարական առցանց աճուրդի ժամանակ: Պայուսակում, սակայն, պահպանվել էին լուսնային մակրերևույթի օրինակները՝ փոքր քարեր և փոշի: ՆԱՍԱ-ում սկսել էին պայքարել ցուցանմուշի համար: Դրա վերջին տերը Չիկագոյի բնակիչ էր, ով 2015 թվականին պայուսակը գնել էր 995 ԱՄՆ դոլարով:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



