Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին
SOCIETYՀուլիսի 30-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 33 SV 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ սահել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



