Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
SOCIETYՀուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Jeep Grand Cherokee» մակնիշի 03 GG 013 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



