Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


«Ֆրեսկո» փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն կինոդահլիճներում և բացօթյա

CULTURE

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում կինոյի սիրահարները կարող են դիտել էկոլոգիական աղետները, բռնությունը ժխտող և մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն քարոզող կինոնկարներ ինչպես կինոդահլիճներում, այնպես էլ` բացօթյա: Այս տարի այն կմեկնարկի օգոստոսի 25-ից՝ Հայաստանը 14 օր շարունակ վերածելով մշակութային ժողովրդական փառատոնի:

«Ֆրեսկո»-ն կանցկացվի թե՛ Երևանում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռաբար՝ նաև Երևանի պուրակներում, ինչպես նաև մշակութային դահլիճներում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր. «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:

Անակնկալ է սպասվում բնության սիրահարներին. փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծինի Ախթալա և Քոբայրի վանքերի տարածքում: Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համայնքի բնակիչների հետ դիտել համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու ընտանեկան և առհասարակ հոգևոր արժեքները:

«Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված են 42 նոր կինոժապավեն 25 երկրից: Իսկ հաղպատցի հանրահայտ խոհարար Ա. Քեֆոյանը մասնակիցներին և հյուրերին կծանոթացնի հայկական խոհանոցի ավանդական մշակույթին և բոլորի հետ Հաղպատի բարիքներից կպատրաստի ագապե՝ սիրո ճաշ, որն առայժմ այնքան էլ մեծ տարածում չունի: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչական արվեստի երկրպագուներին. մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Հայաստանցիներից շատ սիրված իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և մասնակիցներին կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները:

Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: Վավերագրական ֆիլմերի մասնագետներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) կանցկացնեն վարպետության դասեր հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսիրողների համար: Արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարավոր հուշանվերները կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Փառատոնի բացմանն ընդառաջ օգոստոսի 23-ին և 24-ին Կարապի լճի տարածքում կցուցադրվեն «Ֆրեսկո»-ի նախորդ տարիների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome