Մարիա, Նարե, Դավիթ, Նարեկ. Հայաստանում նորածիններին ամենաշատը տրվող անունների ցանկը
SOCIETYՀայաստանում այս տարի նորածիններին տրվող անունների ցանկում աղջիկների դեպքում առաջատար են Մարիա, Նարե անունները: Ամենաշատը տրվող անունների ցանկում են նաև Մանեն, Մարին, Մարիամը, Անին, Անահիտը, Անգելինան, Էլենը, Միլենան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Տղաների շրջանում տարածված անուններն են Դավիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամվելը, Արան, Արթուրը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխվել է: Նախորդ տարի 100 աղջկա դիմաց ծնվել էր 112 տղա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



