Երեւանում կանցկացվի թենիսի միջազգային 4-րդ՝ «Ալեքսանդր Ծատուրյանի» հուշամրցաշարը
SPORTԵրևանի Incourt ակումբի թենիսի կորտերում հուլիսի 31-ին կմեկնարկի միջազգային 4-րդ՝ «Ալեքսանդր Ծատուրյանի» հուշամրցաշարը: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Երևանում հուլիսի 29-ին ավարտված Եվրոպայի թենիսի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող՝ «Incourt Cup »-ի (Tennis Europe 14 & Under) հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա ՇոլոխովաÕ! ¶:
Մրցաշարին մասնակցում էին 80 մարզիկ 12 երկրներից: Շոլոխովան դարձել է լավագույնը ինչպես անհատական մրցաշարում՝ եզրափակիչ մրցամարտում հաղթելով իր հայրենակցուհի Եկատերինա Մալխակովային, այնպես էլ զուգախաղերում` նույն Մալխակովայի հետ հաղթելով Քսենիա Մամոնովա-Եկատերինա Պավլովա զույգին:
Տղաների մրցաշարում նույն ուղին է անցել Ռուսաստանի մեկ այլ թենիսիստ Եվգենի Խոտչենկովը, որը անհատական մրցումներում առավելության է հասել իր հայրենակից Դանիիլ Ժիբուլի նկատմամբ, իսկ զուգախաղերում վերջինիս հետ միասին հաղթել բելառուս Իգոր Օստապենկո և ուկրաինացի Դանիիլ Պյատրովսկի զույգին: