Անկարայի դատախազությունը հրապարակել է ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը
INTERNATIONAL NEWSԱնկարայի հանրապետական դատախազությունը հրապարակել է մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի անունը: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է:
Մյուս ահաբեկչի ինքնությունը պարզելու նպատակով աշխատանքները շարունակվում են:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի պաշտոնական թիվը հասել է 102-ի, վիրավորվածների թիվը` 500-ի: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



