ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Գերմանիայում պատիժ են համարել գերմանական ընկերությունների համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք դրանք համարում ենք միջազգային իրավունքին հակասող: Ամերիկացիները գերմանական ընկերություններին այլ երկրում բիզնես գործունեության պատճառով չեն կարող պատժել»,- հայտարարել է Ցիպրիսը:
Եվրամիության՝ Վաշինգտոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը Ցիպրիսը ճիշտ է համարում, սակայն հուսով է, որ դրանք առևտրային պատերազմի չեն հասցնի:
Ավելի վաղ պատժամիջոցների կապակցությամբ Եվրահանձնաժողովում ևս իրենց դժգոհությունն էին հայտնել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



