Սիրիա, Կուբա, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան. Հայաստանից ապաստան է հայցելու համար դիմել է 55 օտարերկրացի
INTERNATIONAL NEWSՀայաստանից ապաստան հայցելու համար այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 55 օտարեկրացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ 25 հայց ներկայացվել է Սիրիայի քաղաքացիների կողմից, 9-ը` Ուկրաինայի, 7-ը` Կուբայի, 6-ը` Իրանի, 4-ն` Ադրբեջանի: Մնացածն այլ երկրների քաղաքացիներ են:
Նշված ժամանակահատվածում 46 մարդու շնորհվել է փախստականի կարգավիճակ: 22 դիմում կամ մերժվել է կամ կասեցվել:
Ընթացիկ տարում կացության կարգավիճակ է ստացել 2 հազար 55 օտարերկրացի: Նրանցից 451-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 336-ը` Իրանի, 265-ը` Հնդկաստանի, 166-ը` Սիրիայի: Կացության կարգավիճակ ստանալու նպատակով քիչ թվով քաղաքացիներ դիմել են Հունաստանից` 10:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



