Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրներին. ԱՄՆ փոխնախագահ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը երկօրյա այցով Տալինում է գտնվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այն կանխելու համար։ Մենք հակված ենք ՆԱՏՕ-ի կանոնակարգի հինգերորդ հոդվածին, որի համաձայն՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը հարձակում է մեզ բոլորի վրա»,-ասել է Փենսը։
Փոխնախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Էստոնիային ՆԱՏՕ-ի պահանջը կատարելու համար՝ ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության ծախսերին հատկացնելու հետ կապված եւ հույս հայտնել, որ հաջորդ տարի Լատվիան եւ Լիտվան եւս այդ մակարդակում կհայտնվեն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



