Երկու հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ
INTERNATIONAL NEWSԵրկու աֆղան հսկիչ է զոհվել Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Քաբուլում Իրաքի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տարհանվել է Եգիպտոսի դեսպանատուն։
Երկուշաբթի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում։ Դեպքի վայրում հրաձգության ձայներ են լսելի եղել։ Reuters-ի տվյալներով՝ առաջին պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Tolo News-ի տվյալներով՝ Աֆղանստանի ՆԳՆ-ում հայտնել են շուրջ 4 ժամ տեւած բախումների ավարտի մասին։ Նախարարությունում, սակայն, նշվում է, որ հարձակման հետեւնաքով ոստիկան է վիրավորվել, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



