Թայվանում երկու թայֆուններից տուժածների թիվը գերազանցել է 130-ը
INTERNATIONAL NEWSԵրկու թայֆուններ՝ Nesat-ը եւ Haitang-ը մոլեգնել են Թայվանում։ Կղզու տարբեր շրջաններում տարերքից շուրջ 131 մարդ է տուժել։ Եվս մեկը անհետ կորած է համարվում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNA-ն։
279 բնակավայրեր ողողվել են ջրով։
Վատ եղանակի հետեւանքով խաթարվել են մի շարք ծառայությունների աշխատանքներ, շուրջ 650 տնային տիրույթներում երկու օրում էլեկտրականության խափանումներ են գրանցվել։ Բազմաթիվ ավտոճանապարհներ հեղեղվել են ջրով, ինչն ազդել է ավտոբուսների աշխատանքի վրա։
Իշխանությունները հայտնել են, որ միայն գյուղատնտեսությանը հասցված վնասն արդեն 5.8 միլիոն դոլար է կազմում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



