NASA-ն հաղորդել է Երկրին հսկայական աստղակերպի մոտենալու մասին
INTERNATIONAL NEWSNASA-ի մասնագետները հայտնաբերել են հսկայական աստերոիդ, որը հոկտեմբերի 31-ին կգտնվի Երկրից ռեկորդային մոտ տարածության վրա: Գործակալության հաղորդագրության մեջ ասված է, որ երկնային մարմնի շարժման արագությունն անսովոր բարձր է՝ վայրկյանում 35 կիլոմետր: Հետազոտողները նշել են, որ աստերոիդը կանցնի Երկրից 499 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Աստղակերպի տրամագիծը 280-ից մինչեւ 620 մետր է: Կանխատեսումների համաձայն՝ երկնային մարմինը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկրի համար:
Վերջին անգամ խոշոր աստերոիդը մեր մոլորակին մոտեցել է 2006 թվականին: Հաջորդ անգամ համանման իրադարձություն տեղի կունենա 2027 թվականի օգոստոսին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



