Կանադացի թոշակառուն արդեն երկրորդ անգամ է՝ վիճակախաղով մեկ մլն դոլար շահում
LIFEPast.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է Associated Press-ը, կանադական Քվեբեկ նահանգի բնակիչ Ժյուլ Պերենտը կյանքում արդեն երկրորդ անգամ 1 մլն կանադական դոլար (մոտ 1,2 մլն ամերիկյան դոլար) է շահում վիճակախաղով։
Հաջողակ տոմսը նա գնել է մոտ 3 դոլարով, իսկ հաղթելու հավանականությունը եղել է 23 միլիոնից մեկը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտավորապես նույնքան գումար է թոշակառուն շահել նաև 2008 թվականին։ Նա ինքը խոստովանել է, որ բախտավոր աստղի տակ է ծնվել, իսկ ստացած գումարով նոր տուն է ցանկանում գնել։
Տղամարդը նաև հայտարարել է, որ ազարտային խաղերն իր հոբբին են, և նա միշտ կշարունակի խաղալ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



