Փրկարարները ճահճից տրակտոր են դուրս բերել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 16։40-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նալբանդյան փողոցի մոտակայքով անցնող Գավառագետի հարակից ափամերձ ճահճից արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի SL 6663 պետհամարանիշով տրակտորը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



