Անջեյ Դուդան վետո է դրել Լեհաստանում դատական համակարգի փոփոխությունների վերաբերող օրինագծի վրա
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Սեյմ է ուղարկել իր կողմից վետո դրված երկու օրինագիծ, որոնք առնչվում էին դատական համակարգում փոփոխություններին: Այդ օրինագծերը Լեհաստանում բողոքի ցույցերի առիթ էին դարձել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեհաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահը խորհրդարան է ուղարկել Գերագույն դատարանի և Արդարադատության ազգային խորհրդին առնչվող օրինագծերը:
Օրենսդրական փոփոխությունների վիճահարույց դրույթներից էին Գերագույն դատարանի հանդեպ վերահսկողության նշանակալի լծակների տրամադրումը գլխավոր դատախազին: Սեյմը կարող է հաղթահարել նախագահի վետոն, եթե օրենսդրական փոփոխության օգտին քվեարկի պատգամավորների երեք հինգերորդը, սակայն իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը նման քանակի ձայներ խորհրդարանում չունի:



