Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Բաբասյան. «Երբեք չեմ խոսել այս մասին, բայց 12 տարեկանից աշխատել եմ»

LIFE

Life.tert.am-ը գրում է.
 Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հաճախ է աչքի ընկնում իր ամբիցիաներով։ Նա միշտ նշում է, որ պետք է լինի առաջինն ու ամենալավը։ Դերասանը համարում է, որ վաստակել է դրա իրավունքը, այդ իսկ պատճառով իր ամբիցիաներին ըմբռնումով են մոտենում։ Tert.am Life–ի հետ զրույցում Ալեքսանդրը խոսել է անցած ճանապարհի մասին։ Դերասանը, որ միշտ խոսել է ապահոված կյանքի մասին, առաջին անգամ խոսել է 12 տարիեկանից աշխատելու պատճառների, անցած ճանապարհով հպարտանալու մասին և շեշտել, որ ուզում է որդին` կրտսեր Ալեքսանդրը, կրկնի իր ճանապարհը։

Նկարահանման հրապարակում իմ պահանջները պետք է բավարարվեն

Ես միշտ պետք է լինեմ, առաջինը, ամենալավը։ Միգուցե ինձ վերաբերում են որպես ամբիցիոզ մարդու, սակայն իմ ամբիցիաներին զոհ են գնում, որովհետև ես տալիս եմ այն, ինչ իրենց պետք է և ի պատասխան պահանջում եմ կրկնակին, դերասանն ունի դրա իրավունքը։ Ես ինձ պահում եմ այնպես, ինչպես դերասանը պետք է պահի իրեն։ Ես սցենարը սովորած և ժամանակին եմ գալիս նկարահանումների, արտաքին տեսքս միշտ հարդարված է, կոկիկ հագուստով եմ։ Երբ ռեժիսորի նոր օգնական է գալիս, ասում է` հուշեմ, ասում եմ` ինձ պետք չէ հուշել։ Ես, երևի, մեր անձնակազմի միակ դերասանն եմ, որ ասում եմ` սցենարը նախապես տպեք, տվեք, որ ես աշխատեմ։ Ես մշակում եմ իմ կերպարին համապատասխան։ Եթե ես ամբիցիաներ ներկայացնեի, սակայն ինքս պարտաճանաչ չլինեի, ամեն բան այլ կլիներ։ Ես, որպես դերասան, պատրաստ եմ գալիս և պահանջում եմ, որ իմ հանդեպ էլ ուշադիր լինեն։

Մեզ մոտ դերասանին չեն վերաբերում այնպես, ինչպես հարկն է, սակայն ես ստիպում և պահանջում եմ բոլորին` դիմահարդար, ոճաբան, թե ռեժիսորի օգնական, որ ինձ վերաբերեն այնպես, ինչպես հարկն է, իմ պահանջները բավարարվեն։

 

Ժամանակի հետ սուր անկյուններս կորացել են

Ժամանակի ընթացքում ինչ–որ հարցերի վերաբերյալ տեսակետս վերանայում եմ։ Այն ժամանակ ասում էի, որ մեր տանը երբեք դայակ չի լինի։ Իհարկե, կարծիքս հիմնովին չեմ փոխել, նախ` դայակները լինում են տարբեր, բացի այդ երեխայի տարիք գոյություն ունի, սակայն մեր տանն արդեն դայակ կա։ Իհարկե, չի կարող լինել դայակ, որը կքնեցնի երեխային, երկրորդ երեխան ունենալու դեպքում բացառվում է, որ մեր տուն դայակ մտնի մինչև նրա` 2 տարեկան դառնալը, բայց, հաշվի առնելով Լիլիթի սերն աշխատանքի հանդեպ, 3 տարեկան երեխայի դեպքում կոմպրոմիսի գնացի։ Լիլիթը գիտի, որ մինչև հիմա էլ այդ առումով ինձ մոտ ահավոր վիճակ է, ուղղակի մեր երեխան հիմա 3 տարեկան է, մենք գտանք  փորձված կնոջ, որը նրա հետ որոշակի ժամեր է անցկացնում։ Ես չեմ ընդունում, երբ երեխան 6 ամսականից դայակ է ունենում։ Մեր դայակը երեխային տանում է զբոսանքի և բերում տուն։ Սկզբում նա գալիս էր միայն այն ժամանակ, երբ երեխան քնած էր։ Լիլիթը քնեցում էր երեխային, քնած ժամանակ դայակը լինում էր նրա կողքին, մենք դուրս էինք գալիս։ Մեր տանը պատերազմ էր այդ թեմայով։ Ժամանակի ընթացքում ես հետևում էի` ինչպես է դայակը խաղում երեխայի հետ, մեր տանը տեսախցիկներ կան, ամեն ինչին հետևելուց հետո համաձայնեցի, որ դայակը երեխային տանի նաև զբոսանքի։

Հիմա թե՛ իմ, թե՛ Լիլիթի աշխատանքն այնքան շատ է, որ ֆիզիկապես չենք հասցնում։ Լիլիթը թևեր է առնում իր աշխատանքից։  Նա առանց աշխատելու էլ է ամեն ինչ ունեցել, սակայն Լիլիթին դուր է գալիս, որ մարդկանց օգնում է, ես չեմ ուզում սահմանափակել իրեն։ Եթե ինքն այդ ամենը հաճույքով է անում, ես կգնամ այն զոհողությանը, որ երեխային մի քանի ժամ դայակը հետևի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan