Օհայոյի նահանգը մահացու ներարկումների անբավարարության պատճառով կասեցրել է մահապատիժները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Օհայոյի նահանգի իշխանությունները մահավճիռների ի կատար ածումը կկասեցնեն մինչեւ 2017 թվականն այն խնդիրների պատճառով, որոնք կապված են մահացու պատրաստուկների մատակարարումների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Այդ հետաձգումը վերաբերում է 12 կալանավորների: Բացի այդ, ավելի քան երկու տասնյակ դատապարտյալների մահապատիժը հետաձգված է մինչեւ 2019 թվականը:
Այն բանից հետո, երբ Օհայոյում սպառվեցին պատրաստուկների պաշարները, իշխանություններն ապարդյուն փորձում են դրանք համալրել: Արտասահմանից քիմիական նյութեր ներկրելու փորձերը մինչ այժմ հաջողություն չեն ունեցել:
ԱՄՆ-ում մահապատիժը օրինական պատժամիջոց է 32 նահանգներում: Մահվան դատավճիռների ցուցանիշով առաջատարը Տեխասի նահանգն է:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



