Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Իսպանիայի երիտասարդ, հայտնի հայ դիմահարդարը՝ իր գործունեության, դիմահարդարման համաշխարհային զարգացումների և 2017 թվականի թրենդների մասին

LIFE

Globnews.am կայքն իր ընթերցողին պարբերաբար ներկայացնելու է հայկական համայնքներում տեղի ունեցող իրադարձությունները, միջոցառումները, տեղի հայերի ձեռքբերումներն ու նվաճումները:

Մեր թղթակիցը զրուցել է Իսպանիայում բնակվող երիտասարդ հայտնի հայ դիմահարդար (make up artist) Անահիտ Կարապետյանի հետ:

 

-Ողջույն Անահիտ, որքա՞ն ժամանակ է՝ բնակվում եք Բարսելոնայում:

-Բարև Ձեզ: Ծնվել եմ Երևանում, 6 տարի է՝ ապրում եմ Բարսելոնայում:

- Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք որպես դիմահարդար:

- Արդեն 14 տարի է ինչ աշխատում եմ գեղեցկության ոլորտում:

- Ո՞ւմ հետ եք աշխատում և համագործակցում Բարսելոնայում:

-Աշխատում եմ տարբեր դիզայներների, լուսանկարիչների, մոդելների և երգիչների հետ, համագործակցում՝ մի շարք նախագծերի շրջանակներում:

-Ի՞նչ սկզբունքով եք աշխատում:

-Միշտ աշխատում եմ տարբեր բնագավառի լուսանկարիչների հետ և դա ավելի շատ հետաքրքրություն է մտցնում իմ աշխատանքի մեջ: Քանի որ ամեն անգամ ստեղծում ես մի նոր կերպար, որը նման չէ նախորդին:

- Ի՞նչ հաջողություններ եք գրանցել Ձեր բնագավառում, բայց արդեն Բարսելոնայում:

- Այստեղ ներկայացրել եմ կերպարային դիմահարդարում Բարսելոնայի ճարտարապետության հետ համատեղ: Առաջին լուրջ համագործակցությանս Իսպանիայում լույս տեսնող Novias հարսանեկան ամսագրի հետ էր:

- Այդտեղ Ձեր գործունեության ընթացքում ունեցել եք արդյոք աշխատանքային դժվարություններ:

- Բնականաբար դժվարություններ եղել են և կան յուրաքանչյուր ոլորտում, սակայն իմ առաջ դրված հստակ նպատակներն, ու դրանք իրականացնելու ցանկությունն այնքան մեծ է, որ հաղթահարում եմ ցանկացած դժվարություն և խոչընդոտ: Աշխատասիրությունը, կամքի ուժը կարևոր գծեր են, որ օգնում են իրականացնել երազանքները:

- Ինչպիսի՞ն են դիմահարդարման պահանջներն Իսպանիայում:

-Շատ բազմազան: Բնական դիմահարդարումից մինչև կրեատիվ կերպարային աշխատանքներ: Գունային գամման նույնպես շատ բազմազան է:

-Հետևում եք արդյոք դիմահարդարման ոլորտի համաշխարհային զարգացումներին:

- Բնականաբար: Հետևում եմ աշխարհում հայտնի դիմահարդարների աշխատանքներին, սակայն աշխատանքի մեջ ոչ պակաս կարևոր է հաշվի առնել մարդու դիմագծերը՝ կերպարն ամբողջական դարձնելու համար և, ինչ խոսք, ունենալ նաև աշխատանքային սեփական ոճը: Այսօր աշխարհը փոխվում է շատ արագ ռիթմով , և այդ ռիթմով շարժվելու համար պետք է անընդհատ աշխատես քեզ վրա և ձգտես ավելի կատարելագործվելուն:

- Անահիտ, որո՞նք են 2017 թվականի դիմահարդարման թրենդները:

- Նորաձևության ոլորտում թրենդները փոփոխվում են ամեն օր: Դիմահարդարման թրենդներն էլ երկար կյանք չեն ունենում: Այսօր նորաձև է համարվում թարմ, մշակված, լուսավորված, խոնավ և փայլուն մաշկը, փայլող շրթներկները, այսինքն հնարավորինս բանական տեսքը: Հաստ հոնքերը երկար ժամանակ է թրենդային էին համարվում, սակայն այժմ նորաձև են բնական, բայց խնամված հոնքերը: Գունային գամմայի տեսանկյունից նորաձև են համարվում ոսկեգույն, վարդագույն, կապույտ գույները, վառ երանգների ստվերաներկերն էլ բավականին ակտուալ են: Աչքերին սև, իդեալական գծված սլաքները և smokey eye-ը շարունակում են մնալ ակտուալ և կարծում եմ երբեք էլ դուրս չեն գա նորաձեւությունից: Կարմիր շրթներկը այս տարի կրկին պահանջված է:

Այսօր նաև թրենդաին է համարվում strobing makeup-ը ։ Այսինքն՝ լուսավորել դեմքի այն հատվածները, որը բնականից փայլում է։ Այն ժամանակին քողարկում էինք դիմափոշիներով, որպեսզի դեմքը չփայլեր, բայց այժմ՝ հակառակը, թաց շեշտադրումներով դիմահարդարումն է արդի։

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց և աղջիկներին

- Մեր հայ կանայք և աղջիկները բնականից իրապես գեղեցիկ են, ունեն գեղեցիկ դիմագծեր և ամենօրյա դիմահարդարման ժամանակ միայն դիմահարդարելով թարթիչները , կիրառելով մի քիչ գունափոշի այտերին և օգտագործելով փայլող շրթներկ կլինեն թրենդային: Ես միշտ խրախուսում եմ լինել բնական, ընդգծել բնական գեղեցկությունը, օգտագործել դիմահարդարումը գրագետ՝ հաշվի առնելով սեփական դիմագծերը, սեփական դեմքի առանձնահատկությունները:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder