Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում
SPORTՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում:
Լիլիթ Մկրտչյանի «Ուգրա» թիմն այս տուրում խաղացել է Նիդեռլանդները ներկայացնող «Դե Ստուկենյագերս»-ի հետ: Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ: «Ուգրա»-ն հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով:
Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, բայց «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



