ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների ծավալը հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ռազմական արտահանական մատակարարումների ծավալը 2015 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի 30-ին, հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին հաղորդել է Defense News-ը՝ հղում անելով Պենտագոնի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար փոխծովակալ Ջոզեֆ Ռիկսիին:
Համեմատության համար նշվում է, որ 2014 թվականին մատակարարումները գնահատվում էին 34,2 մլրդ դոլար, իսկ 2013-ին՝ 27,8 մլրդ դոլար:
Հրապարակման համաձայն՝ Ռիկսին մատակարարումների ծավալի մեծացումը կապում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հետ: Ընդսմին նա ցուցանիշների որոշակի նվազում է սպասում 2016 ֆինանսական տարում՝ կապված «նավթի գների անկման եւ շատ երկրների պաշտպանական բյուջեների կրճատման հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



