Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


Լռության մեջ մարդիկ ավելի լավ են հասկանում միմյանց. Յուրի Կոստանյան

INTERVIEW

Թատրոնում, կինոյում, հեռուստատեսությամբ և ռադիոյով տասնյակ դերեր կերտած դերասան և ռեժիսոր Յուրի Կոստանյանը, ով երկար տարիներ աշխատել է տարբեր երկրների մնջախաղի թատրոններում, կարծում է, որ մնջախաղը սինթեզում է արվեստի բոլոր տեսակները: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է մնջախաղացի հետ:

-Ավարտել եք ԵՊՀ-ի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ինչպե՞ս հայտնվեցիք թատրոնում:

-Թատերական աշխարհն ինձ միշտ է գրավել: Այդ ոլորտին ծանոթանալու համար մեկնեցի Ռուսաստան, որտեղ իր մուսային ծառայում էր Լեոնիդ Ենգիբարյանը. նա, կրկեսից բացի, ելույթներ էր ունենում նաև թատերական բեմում: Ենգիբարյանը վեց հոգուց բաղկացած խմբի հետ հյուրախաղերով Ղրիմ պետք է գնար, և ես դիմեցի նրանց, որպեսզի միանամ իրենց երամին ու, հետևելով խմբի աշխատանքին, հնարավորինս շատ բան սովորեմ: Երբ տնօրենին մի քանի շարժում ցույց տվեցի, նա ասաց, որ եթե մեկ շաբաթ առաջ դիմեի իրենց, ինձ թատերախումբ կվերցնեին: Նա ինձ ուղղորդեց` ընդգծելով, որ կարող եմ շատ բան վերցնել մեծն մնջախաղաց Մոդրիս Տենիսոնից, որին այդ ժամանակ անգամ չէի ճանաչում: Նա աշխատում էր Լիտվայում, ես էլ մեկնեցի այնտեղ ու ընդգրկվեցի տեղի մնջախաղի պետական թատրոնում: Հետագայում ինձ հրավիրեցին Մոսկվայի Մյուզիք Հոլ:

-Դուք հաճախ եք իմպրովիզներ արել բեմում, որքանո՞վ եք կարևորում դրա դերն արտիստի զարգացման գործում:

-Ժամանակին թատերախմբի անդամներով մի թեմա էինք ընտրում ու ներկայացման ողջ ընթացքում իմպրովիզ անում դրա շուրջ: Զարմանալի էր, որ միշտ հաջողվում էր նման ձևով գրավել թատերասերներին: Մի անգամ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոֆեսորներից մեկը դիտեց մեր 40 րոպե տևողությամբ ներկայացումն ու ասաց, որ վաղը ուսանողներին կբերի նայելու այն: Մենք պատասխանեցինք, որ նույնը չենք կարող կրկնել, քանի որ մեր ելույթն իմպրովիզ էր: Նա սառեց:

Երբ Գեղարվեստի ակադեմիայում թատրոն ունեինք, փորձում էի այնտեղ զարգացնել իմպրովիզը, բայց այն կարող է հաջողված լինել, երբ դերասանները շատ են աշխատում:

-Արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչներն ասում են, որ մնջախաղն արվեստի միջազգային տեսակ է, քանի որ այն խոսում է մարմնի լեզվով: Ըստ ձեզ`ուրիշ ի՞նչ առանձնահատկություն ունի մնջախաղը:

-Երբ ասում ենք պլաստիկ արվեստներ, նկատի ենք ունենում գեղանկարչությունը, քանդակագործությունը, նույնիսկ ճարտարապետությունը և այլն: Մնջախաղն ինձ համար կենդանի, շարժվող և՛ գեղանկարչություն է, և՛ քանդակագործություն, և՛ մնացյալը: Այն սինթեզում է արվեստի բոլոր տեսակները: Վերը նշված արվեստի  ճյուղերն ինքնին խոսուն են. դրանցում չկան բառեր, սակայն ամեն բան ընթերցվում է: Իմիջայլոց, մարդիկ իրար ամենից լավ են հասկանում լռության մեջ, աչք աչքի:

-Մեր ժամանակներում մնջախաղացներն ի՞նչ տեխնիկական կամ այլ խնդիրներ ունեն:

-Ինչպես մյուս թատրոններում, այնպես էլ մնջախաղի թատրոնում մի խնդիր կա: Քիչ են ներկայացումները, դերասանները քիչ են աշխատում իրենց վրա, և նրանց  զբաղվածությունն է քիչ:

Երբ հաջող կամ անհաջող որևէ բեմադրություն եմ դիտում ու սովորեցնելու նպատակով այն ցույց եմ տալիս ուսանողներիս, հարցնում եմ՝ նրանք գիտե՞ն, արդյոք, թե որքան ժամանակ են աշխատել դերասաններն այդ արդյունքն ունենալու համար: Հստակ երևում է՝ օրվա մեջ երեք, վեց, թե ութ ժամ են պարապել:

 -Դասավանդում եք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ձեր ուսանողների մեջ տեսնու՞մ եք արժանի հետևորդների:

-Կարծում եմ` երիտասարդ սերնդի մեջ կան շնորհալի դերասաններ, որոնք պետք է շատ ջանք թափեն մեծ բեմեր նվաճելու համար: Ընդգծեմ, որ վերջին շրջանում դժվարանում եմ բեմադրություններ անել: Սակայն ամիսներ առաջ Զարուհի Անտոնյանի հետ համատեղ թատերասերներին ներկայացրեցինք «The best of Shakspeare» ներկայացումը, որը մեծ արձագանքի արժանացավ, և հաճելի է, որ այն դուր եկավ հանդիսատեսին:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well