Լոս Անջելեսը հաստատել է, որ կընդունի 2028 թվականի Օլիմպիական խաղերը
SOCIETYԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Կաոլին Մեյզան հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնություն է կնքվել 2028 թվականին քաղաքում Օլիմպիական խաղեր անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ շաբաթվա վերջին խորհուրդը կդիտարկի համաձայնությունը:
Հայտնի է, որ հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Փարիզի և Լոս Անջելեսի թեկնածությունները 2024 կամ 2028 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերն անցկացնելու համար. դրանք դարձել են միակ թեկնածուները, սակայն անհայտ է եղել՝ քաղաքներից որը կընդունի որ խաղը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



