«Երևանյան ամառ 2017». «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի «աթլետիկա» մարզաձևում հաղթել է Մալաթիա-Սեբաստիայի թիմը
SOCIETY«Երևանյան ամառ 2017». եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնում աթլետիկան վերջին մարզաձևն էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանի թիմը և լավագույն եռյակը եզրափակել են նորնորքեցի պատանի աթլետները:
Թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



