ՉԼ-ում ու ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն այս մրցաշրջանում մեծ պարգևավճարներ է սահմանել ֆուտբոլիստների համար: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում անգլիական ակումբի խաղացողները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (յուրաքանչյուր մրցաշարի համար՝ 2-ական միլիոն):
Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներին կհատկացվի 90-հազարական ֆունտ ստեռլինգ, իսկ Անգլիայի լիգայի գավաթում հաղթանակը՝ 70-հազարական: Պարգևավճարները նախատեսված են միայն 2017/18 մրցաշրջանի համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Մակեդոնիայում՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



