Սոխի «հրաշագործ» հատկությունը
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ճապոնացի գիտնականների բացահայտումը, ըստ որի՝ որ սոխի մեջ կա նյութ, որն ընդունակ է պայքարելու ձվարանների քաղցկեղի դեմ եւ խոչընդոտել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը:

Ձվարանների էպիթելիալ քաղցկեղը ձվարանների քաղցկեղի տարածված տեսակներից է: Այս քաղցկեղի դեպքում հնգամյա կյանքը կազմում է միայն 40 տոկոս, իսկ քիմիաթերապիայի կուրս անցած հիվանդների 80 տոկոսի մոտ հետեւանքներ են առաջանում: Այս ամենը ցույց է տալիս, որ հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ:
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե սոխի մեջ պարունակվող օնիոնին A-ն ինչպես է ազդում ուռուցքային բջիջների աճի վրա: Նրանք պարզել են, որ նյութի ներարկումը դանդաղեցնում է ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բջիջների աճը: Նախկինում պարզվել էր, որ այս բջիջները ճնշում են հակաուռուցքային իմունային պատասխանի զարգացումը: Հակաուռուցքային պատրաստուկների հետ միաժամանակ օիոնին A-ի ներարկումն ուժեղացնում է դեղերի ազդեցությունը` ճնշելու քաղցկեղային բջիջների բազմացումը:
Մասնագետները նյութի օգտագործման ընթացքում որեւէ կողմնակի ազդեցություն չեն հայտնաբերել: Նրանք պնդում են, որ օնիոնին A-ն կարելի է կիրառել գոյություն ունեցող բուժումը լրացնելու համար, որը թույլ կտա ձվարանների ուռուցքների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



