Yerevan, 12.March.2026,
00
:
00
BREAKING


Բրյուսելում տեղի է ունեցել ՏՏ-ին նվիրված հայ-բելգիական համաժողով

INTERNATIONAL NEWS

Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի շրջանակներում Բրյուսելում հոկտեմբերի 19-ին կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության և առևտրական կցորդի, ՎալոնիÕ �յի արտահանման և ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլամանդրիայի ներդրումների և առևտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցաբար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի նախաձեռնողներին` դեսպանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.

«Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձևավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաև` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, և այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը:

Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվեցին Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները և միտումները, ինչը բացառիկ հնարավորություն ստեղծեց հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու և գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ:

Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվեցին Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական և խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:

Համաժողովին քննարկվեցին Հայաստանում և Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվեց փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացան Հայաստանը և Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որին հաջորդեց ՏՀՏ արշավի մասնակիցների և հյուրերի պատվին տրված ընդունելություն:

 

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan