Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Եկ Արցախ. Ղազանչեցոց եկեղեցի, պարսկական մզկիթ, բացառիկ քարերի թանգարան. Շուշին՝ զբոսաշրջիկների կարեւոր ուղղություն

LIFE

Շուշին Արցախի մշակութային մնայուն արժեքներ կրող քաղաքներից է: Նրա պատմությանը ծանոթանալուն զուգահեռ այստեղ կարելի է տեսնել, օրինակ, աշխարհի տարբեր ծայրերից բերված կտավները, չտեսնված քարերի հավաքածուն, քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, վերականգնվող պարսկական մզկիթը եւ պարզապես զրուցել շուշեցիների հետ, ովքեր դեմ չեն լինի պատասխանել ձեր հարցերին:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013 թվականի մայիսի 9-ին՝ քաղաքի ազատագրման 21-ամյակին, եւ այդ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ընդունել շուրջ 30 հազար այցելուների: Թանգարանի շենքը դեռեւս1830 թվականից ծառայել է որպես իջեւանատուն, ապա վերանորոգվել եւ ստացել է նոր տեսք ինչպես որպես տպարան օգտագործված Արվեստի կենտրոնը և որպես օրիորդաց դպրոց ծառայած Մշակույթի նախարարության շենքը:

Եթովպիայից, Մոնղոլիայից, Մադագասկարից, Մեքսիկայից, Լեհաստանից եւ մի շարք այլ երկրներից բերված մեծամասամբ նվիրատվությունների արդյունքում հավաքված շուրջ 600 կտավների հետ միասին թանգարանում ներկայացված են նաեւ քանդակներ, որոնց մի մասը պահվում է թանգարանի առաջին հարկում. այն նախկինում եղել է իջեւանատան ձիանոցը:  Բոլորովին վերջերս արդեն 5-րդ անգամ անցկացվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը: Այն համախմբել էր տարբեր երկրներից Շուշի ժամանած քանդակագործների: 

Թանգարանի ֆոնդապահ-էքսկուրսավար Տաթեւ Մայիլյանը նշեց, որ թանգարանը պարբերաբար թարմացվում է նոր կտավներով, կազմակերպվում են անհատական ցուցադրություններ, նաեւ անցկացվում են դասական համերգներ:

Թանգարանի ամենահին «Նավերն ափին» կտավը պատկանում է Ջոզեֆ Բարտոլոմեյին. այն   156 տարեկան է:  Ուշագրավ են նաեւ Ժան Գառզուի կտավները, ինչպես նաեւ մի ամբողջ սրահ զբաղեցնող՝ Սոս Սարգսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Ջիգարխանյանի դիմանկարները, յուրօրինակ է Մարտիրոս Բադալյանի՝ «Ինքնադիմանկար մեխերով» աշխատանքը:

Տաթեւ Մայիլյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը Շուշի ավելի շատ է, քան օրինակ՝ Ստեփանակերտ: «Թեպետ նրանք տպավորվում են կտավներով, այնուամենայնիվ, մեծամասամբ հետաքրքրված են քաղաքի պատմությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Իսկ քաղաքի պատմական էջերին ծանոթանալու ցանկությունը զբոսաշրջիկներին կբերի  Շուշիի քաղաքի պատմության թանգարան, որտեղ  թանգարանի վարիչը՝ պատմաբան Աշոտ Հարությունյանը, շատ մանրամասն կներկայացնի քաղաքի անցած ուղին:

1992 թվականի մայիսի 28-ին բացված  թանգարանի շենքը պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին. այն եղել է փոխգնդապետի առանձնատունը: Թանգարանի առաջին հարկն ամբողջովին ստեղծում է հին Շուշիի կենցաղին բնորոշ մթնոլորտ՝ հին թեյնիկ, խնոցի, մահճակալ, հողամշակման գործիքներ եւ այլն: Արդեն երկրորդ հարկում պահվում են մ.թ.ա.  12-10 դարերին պատկանող իրեր, որոնք հայտնաբերվել են Շուշիի երկու դամբարաններում իրականացված պեղումների ժամանակ՝ կանացի զարդեր, խոյի, օձի պատկերներ:

Երկրորդ հարկի մի հատվածը նվիրված է  արցախյան ազատագրական շարժմանը՝ նկարներ, զինատեսակներ, ինչպես նաեւ մեծ մակետ-վահանակ, որի օգնությամբ Աշոտ Հարությունյանը այցելուներին ներկայացնում է Շուշիի ազատագրման ռազմական գործողությունները:

Նա հատկապես ուշադրություն է հրավիրում նկարներից մեկի վրա՝ «Երկու սերունդ. մեկ ճակատագիր», ասում է. «Զբոսաշրջիկները երբեմն հարցնում են՝ վերջը ինչ եք ուզում, էդ ղարաբաղցիք, ուզում եք միանա՞լ Հայաստանին, թե անկախ լինել, ես էլ պատասխանում եմ, որ մեզ մի ուրիշ հարց է հուզում, մենք չենք ուզում, որ մի լուսանկար էլ ավելանա, որի վրա գրված կլինի «Երեք սերունդ. մեկ ճակատագիր»:

Շուշիի ոչ պակաս ինքնատիպ թանգարաններից է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, որը  գործում է 2014 թվականի մայիսից: Այն նախկինում ծառայել է որպես պարսկական կրթօջախ, ապա դեղատուն:

[gallery id= 59392]

Թանգարանի նախասրահում տեղադրված են պրոֆեսոր Գաբրիելյանցի աշխատությունները, իսկ արդեն բուն սրահի կենտրոնական հատվածում ներկայացված են Արցախի տարածքի օգտակար հանածոները՝ ոչ մետաղական եւ մետաղական:

Վերոնշյալ հատվածի քարերից զատ մյուս բոլորը քարերը պատկանում են Գրիգորի Գաբրիելյանցի անհատական հավաքածուին՝ բերված աշխարհի 48 երկրներից. իսլանդական շպատը, որի միջով մեկ պատկեր նայելու դեպքում կարելի է տեսնել երկուսը, հեմատիտը, որից դեռեւս նախնադարում էին կարմիր գույնի ներկ ստանում, խաղողաձեւ ագաթը, գնդաձեւ ամեթիստը, որը նաեւ անվանում են «չարբած» քար իր յուրօրինակ գույնի պատճառով, որը նման է ջուր խառնած գինու հետ. կարծիք կա,  որ այն կրելու դեպքում մարդը չի արբի: Թանգարանում կարելի է տեսնել նաեւ ամենահին ապարը՝ 1 մլրդ 200 մլն տարեկան:

Ըստ թանգարանի էքսկուրսավար Եվգենյա Համբարձումյանի՝ թեպետ քարերից յուրաքանչյուրն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, այնուամենայնիվ զբոսաշրջիկներին հատկապես տպավորում են ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ տարբեր գույներ ստացող քարերը:

Շուշիի մուսուլմանական թաղամասի  հենց կենտրոնական մասում տեղակայված  է Վերին մզկիթը՝ կառուցված 1883 թվականին հայտնի պարսիկ ճարտարապետ Քերբալա Սեֆի Խանի նախագծով: Ներկայումս այնտեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցությամբ: 

IDeA հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրերի պատասխանատու Սուրեն Ամիրբեկյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը, բարեկարգել հարակից տարածքը եւ իրականացնել մզկիթին կից գտնվող պարսկական կրթօջախի շենքի ամրակայման աշխատանքները:

«Ծրագրի հովանավորն է IDeA հիմնադրամի դոնոր, ղազախ գործարար Կայրատ Բորանբաեւը: Գործարարն է այցելել այստեղ, տեսել եւ աջակցելու ցանկություն հայտնել: Նախատեսում ենք գալիք տարվա աշնանը այն հանձնել»,-մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:

Իսկ Շուշիի կենտրոնում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում է  ոչ միայն իր գույնով, այլեւ յուրօրինակ գմբեթով ու փորագրություններով: Տաճարի դիմաց կառուցված է  զանգակատունը: Եկեղեցին ունի մի հատված, որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը. այն կարծես դառնում է օտար:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթեւ Դուրյանի

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan