5 պատճառ՝ Կարիճների հետ ընկերանալու համար
LIFETakprosto.cc կայքը ներկայացրել է 5 պատճառ, թե ինչու է հարկավոր ընկերանալ Կարիճների հետ. մարդիկ, ում վրա իսկապես կարելի է հույս դնել դժվար պահերին։
Հուսալի են։ Միշտ պատրաստ են օգնել։ Նվիրված են, նույնը սպասում են նաև մյուսներից։ Եթե ձեզ հարկավոր է այնպիսի ընկեր, ով ոչ միայն կօգնի խորհուրդներով, այլև կպահի բոլոր գաղտնիքները, ընկերացեք Կարիճի հետ։ Նա միշտ կասի ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի։ Հարկավոր չէ նեղանալ Կարիճներից դրա համար. նրանք պատրաստ են փրկել ընկերոջը՝ գրեթե յուրաքանչյուր իրավիճակից։
Ուրախ են։ Կարիճները բնավորությամբ ուրախ են, հազիվ թե բաց թողնեն ընկերների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սիրում են ուրախանալ, խարիզմատիկ են, երբեք թույլ չեն տա, որ ընկերները տխրեն։
Պերֆեկցիոնիստ են։ Աշխատասեր են, միշտ ձգտում են կատարյալի։ Իրենց առաջ բարձր նպատակներ են դնում և մշտապես ապացուցում, թե ինչի են արժանի այս կյանքում։ Գովասանքը Կարիճներին չի ծուլացնում. Հակառակը՝ նրանք մոտիվացվում են՝ նոր հաջողությունների հասնելու համար։
Կպչուն չեն։ Կենդանակերպի՝ նույնիսկ այս ակտիվ նշանին միայնակ մնալու համար ժամանակ է հարկավոր։ Եթե նա չի զանգահարում ձեզ, նշանակում է՝ հանգստանում է բոլորից ու ամեն ինչից։ Կարիճները հաճախ են նախընտրում երեկոն անցկացնել գիրք կարդալով կամ ֆիլմ դիտելով։
Մի փորձեք խաբել Կարիճին։ Կարիճները լավ զարգացած ինտուիցիա ունեն։ Եթե փորձեք խաբել նրան, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ստացվի։ Նրանք կարող են վրեժ լուծել, այդ պատճառով էլ հարկավոր չէ նեղացնել Կարիճներին և նրանց ընկերներին։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



