Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Ծեծի և բռնությամբ զուգորդված խուլիգանության համար մեղադրանք է ոստիկանության երկու աշխատակիցների

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ 2017թ. ապրիլի 21-ին Ուռենի ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Արկադի Հովսեփյանի և նշված համալիրի գույքի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի ու նրա եղբոր միջև: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով կազմալուծվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, կոպտորեն խախտվել հասարակական կարգը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ նշված ռեստորանային համալիրում խնջույքի մասնակցած և ոչ սթափ  վիճակում գտնվող Արկադի Հովսեփյանը 21.04.2017թ.-ին` 01:30-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենա պատվիրելու հարցի շուրջ, բակում վիճաբանել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի հետ, այնուհետև որդու` Նարեկ Հովսեփյանի հետ ծեծի ենթարկել ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա. Շարոյանն էլ, իր հերթին, անտեսելով իրադրությանը միջամտած անձանց հորդորները, հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Ա. Հովսեփյանին: Ծեծկռտուքին միացել է նաև ոստիկան Ա. Շարոյանի կողմից հեռախոսով դեպքի վայր կանչված վերջինիս եղբայրը` Դավիթ Շարոյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից է, ունի սպայական կոչում: Վերջինս փայտե մահակով հարվածներ է հասցրել Ա. Հովսեփյանին և դիտավորությամբ վնասել նրա եղբոր ավտոմեքենան:  

Դավիթ և Արման Շարոյանները ոչ միայն արհամարհել են հասարակական կարգի կոպիտ խախտումը խափանող անձանց հորդորները և չեն կատարել խուլիգանական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս պահանջը, այլև հայհոյել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել նրանց նկատմամբ, դիմադրություն ցույց տվել դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին` շարունակելով խուլիգանական գործողությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Արկադի Հովսեփյանին` բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Շարոյանին` ծեծի և մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Դավիթ Շարոյանին` ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այնհաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback