Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Գյուղնախարարն արմավիրցիներին խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման՝ օգտվելով 2 տոկոսանոց վարկերից

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Ապագա համայնքում գյուղացիները նախարարին պոմպի տեղադրման, վերամշակողների հետ խաղողի մթերման պայմանագրերի կնքման հարցեր են ներկայացրել: Նախարարի խոսքով` արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել` գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ խոստացել է` Ապագայում  նոր պոմպ կտեղադրեն, եթե գյուղապետը երաշխավորի, որ   ոռոգման պատճառով անմշակ մնացած հողերը կմշակվեն:

Երասխահուն, Արևիկ,  Մրգաշատ համայնքներում գյուղացիներին հուզող գլխավոր հարցը դարձյալ ոռոգումն է: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր տարածքը 755 հեկտար է, որից 250 հեկտարը չի ոռոգվում: Արևիկում գյուղատնտեսական նշանակության հողերից մոտ 150-170 հեկտարն է անմշակ  մնում, իսկ 300-320 հեկտարի ոռոգումն իրականացվում է թերի:  

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը խոստացել է հնարավորինս կարճ ժամկետում լուծել նաև Մրգաշատում պոմպի տեղադրման հարցը, ինչը ոռոգելի կդարձնի շուրջ 120 հեկտար տարածք:

Գյուղացիների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման` տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, շուրջ  40 տոկոսով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40 տոկոս բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները:  

Ծրագրի շրջանակում հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

«Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան»,-վստահ է նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: Նրա կարծիքով` Գյուղատնտեսության նախարարության առաջարկած պայմաններն իդեալական են, որպեսզի գյուղացին անցնի ոռոգման այդ համակարգին:

Արսեն Հարությունյանի խոսքով` այս տարի ջրամբարներում քիչ քանակությամբ ջուր է կուտակվել, և որպեսզի բոլոր համայնքներին անխափան ջրով կարողանան ապահովել, անցել են խնայողական ռեժիմի: Նա տեղեկացրել է նաև, որ ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է եղել շահագործել 60 պոմպ, սակայն իրենք միացրել են ևս 90 հավելյալ պոմպ` ոռոգումն ապահովելու համար:

«Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի և նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի  վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի  խորհրդատուները նույնպես կայցելեն տարբեր համայնքներ և առավել մանրամասն կներկայացնեն կաթիլային համակարգի առավելությունները, հնարավոր է, որ առանձին համայնքներում ցուցադրական համակարգեր տեղադրվեն, որպեսզի գյուղացին անձամբ տեսնի դրանց արդյունավետությունը:

Անդրադառնալով այս տարվա կարկտահարության դեպքերին` նախարարը նշել է, որ աջակցություն կտրամադրվի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին: Աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այն համայնքներում, որտեղ կարկուտը և ցրտահարությունը վնաս չի հասցրել, լավ բերք է սպասվում:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը:

Նախարարը մասնավորապես խոսել է վերամշակող ընկերություններին մթերումների դիմաց մատչելի վարկերի տրամադրման, կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, հրթիռային համակարգի, ինտենսիվ այգիների ներդրման նախաձեռնությունների մասին:

 Նախարարը կարևորել է նաև այս տարի մեկնարկած գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որի շրջանակում Արմավիրի մարզից արդեն 6 շահառուի տրամադրվել է նոր գյուղտեխնիկա: 

Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնում,  ծանոթացել աշխատանքային պայմաններին,  զրուցել աշխատակիցների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: 

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector