Հնդկաստանում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Գուջարաթ նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվն անցել է 200-ից ու կազմել 218 մարդ, ընդ որում միայն Բանասկանթխա օկրուգում 61 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Սինհուան» ՝ վկայակոչելով երկրի տարերային աղետների դեմ պայքարի հարցերով վարչությունը։
Վերջին երկու օրում ջրի մակարդակի նվազումից հետո, զոհվածների նոր մարմիններ են հայտնաբերվել։
Հորդառատ անձրեւների պատճառով Գուջարաթ նահանգում ջրհեղեղներ են սկսվել։ Անցած շաբաթ Հնդկաստանում փրկել են 11 հազար տուժածների, եւս 39 հազար տարհանվել է անվտանգ վայրեր։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



