Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Թեստ. ընտրեք մարդու, որը ձեզ մոտ հակակրանք է առաջացնում

LIFE

Այս թեստը 20-րդ դարում պատրաստել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Դրա հիմնական նպատակը եղել է ամենախորը ներքին իմպուլսները, որոնք գտնվում են անհատի տիրապետության տակ, բացահայտելը:

 

Թեստի հիմքում հակակրանքի կամ, հակառակը, համակրանքի զգացողությունն է՝ լուսանկարներում պատկերված մարդկանց նկատմամբ: Սոնդին կարծում էր, որ մեր այն գծերը, որոնք մեզ նյարդայնացնում կամ, հակառակը, գրավում են, մենք հակված են տարածել շրջապատի վրա:

 

Նայեք այս 8 հոգու դիմանկարները եւ ընտրեք նրանց, ում դուք հաստատ չէիք ուզենա հանդիպել երեկոյան մութ անկյունում, քանի որ նրա արտաքինը տհաճություն է առաջացնում կամ վախեցնում է: Հիմա կարող եք իմանալ բնութագիրը՝ ըստ ընտրված դիմնակարի:

 

Պետք չէ սխալ մեկնաբնել թեստի արդյունքները: Դրանք բոլորվին չեն նշանակում, որ դուք հոգեկան խնդիր ունեք: Միակ բանը, որի համար այն ստեղծվել է, ներքին՝ ճնշված իմպուլսներն ու պոռթկումները բացահայտելն է՝ ըստ հոգեվերլուծական տեսության:

 

Իրականում թեստը կազմված է  6 սերիայից՝ 8 դիմանկարով, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հոմոսեքսուալիստ, սադիստ, էպիլեպսիկ, կատատոնիայով տառապող, շիզոֆրենիկ, մոլագար եւ դեպրեսիայով տառապող մարդիկ: Այստեղ ներկայացվում է ավելի կարճ, հնարավոր է՝ ոչ այնքան ճշգրիտ տարբերակը:

 

Թեստի վերծանում.

1. Սադիստ

Հավանական է, որ մանկության տարիներին դուք ձեր վարքագծում  ճնշել եք ավտորիտարիզմի դրսեւորումները, գերկայելու ձգտումն ու այլ վատ հակումներ:  Եթե դուք ընտրել եք այս ուսուցչի դիմանկարը, ապա դուք ենթագիտակցաբար ճնշում եք  շրջապատի նկատմամբ վիրավորական եւ նվաստացուցիչ պոռթկումները:

Ընդհանուր առմամբ՝ դուք խաղաղ ու անվնաս մարդ եք, պատրաստ՝ օգնելու ուրիշներին: Եթե դուք գրասենյակային աշխատող եք, ապա ձեր ղեկավարի համար դժվար է ձեզ կառավարել: Եթե դուք չեք ուզում ինչ-որ բան անել, արհեստական խոչընդոտներ եք ստեղծում: Դժվարությունների դեպքում դուք պասիվ դիմակայության դիրք եք ընդունում, որն, ի վերջո, հոգնեցնում է ձեր խնդիրների աղբյուրին:

2. Էպիլեպսիայով տառապող

Խոսելով ուղեղի խանգարում ունեցողների մասին՝ պետք է նշել, որ նրանց բնորոշ գծերն են իմպուլսիվությունը, գրգռվածությունը, հանկարծակի պոռթկումներն ու ագրեսիան: Եթե այս կլոր գլխով տղամարդը ձեզ մոտ վախ կամ հակակրանք է առաջացնում, ապա, ամենայն հավանականությամբ, մանկության տարիներին դուք հենց վերը նշված զգացողություններն եք ճնշել:

Ամենայն հավանականությամբ, դուք բարի ու խաղաղասեր մարդ եք: Դուք պատասխանատու մարդու տպավորություն եք թողնում, որն ունակ է ինքնավերահսկման:

3. Կատատոնիայով տառապող

Հոգեկան այս խանգարմանը բնորոշ են երեւակայության խթանումն ու նեգատիվիզմը: Եթե ձեզ մոտ բացասական զգացողություններ է առաջացրել այս տղամարդը, ապա ձեր մեջ ճնշվել է մտավոր հիպերակտիվությունը, որին եթե շատ հեռու չուղարկես, կարող է ստիպել կորցնել իրականության հետ կապը:

Ձեր բնույթով դուք պահպանողական եք, կասկածով եք վերաբերվում փոխություններին ու նորարարություններին: Դուք  անվստահ եք, երկչոտ,  դժվարությամբ ենք հարմարվում նորին: Ձեր ամենամեծ վախը ինքնատիրապետումը կորցնելն է:

3. Շիզոֆրենիկ

Շիզոֆրենիկի անձը տարբերվում է ուժեղ ապատիայով, մտքի խեղաթյուրումներով եւ անտեղի զգացմունքների դրսեւորումներով:  Եթե այս քարե դեմքը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում, ապա,  մանկության տարիներին դուք ճնշել եք անտարբերությունը:

Որպես մարդ, դուք շփվող եք, հավատում եք հաղորդակցության ուժին: Միժամանակ այդ  շփվողականությունը կարող է խաբուսիկ լինել, իսկ դրա ետեւում կարող է թաքնված լինել ինքնամփոփ մարդը: Մարդկանց հետ ձեր հարաբերությունները հաճախ մակերեսային են լինում, եւ հոգու խորքում դուք զգում եք, որ շրջապատի մարդիկ ձեզ ամենեւին էլ պետք չեն, ինչպես պետք չեն նրանց հետ փոխհարաբերությունները:

4. Հիստերիկ

Հիստերիկի գծերն  են  մակերեսայնությունը, էմոցիոնալ անկայունությունը, նարցիսիզմը: Եթե հենց այս տարօրինակ կինն  է ձեզ մոտ հակակրանք առաջացնում,  ապա հնարավոր է այն պատճառով, որ դուք հոգու խորքում թաքցնում եք  ձեր նկատմամբ ուշադրություն գրավելու եւ ինքնահաստատվելու  ձգտումները:

Դուք համեստ, ուժեղ ներաշխարհով մարդու տպավորություն եք թողնում: Սակայն իրականում հանգիստ մարդու ետեւում թաքնված է շրջապատին զարմացնելու եւ գրավելու անհանգ ցանկություն ունեցող անհատը: Դուք ժամանակ եք հատկացնում ձեր վարքագծին ու արտաքինին, փորձում եք էլեգանտ տեսք ունենալ: Այնպիսիք, ինչպիսին դուք եք, եզակի կամ անսովոր մասնագիտություններ կամ հոբբիներ են ունենում:

6. Դեպրեսիայով տառապող

Ցածր ինքնագնահատական, թերարժեքության բարդույթ եւ մեղքի ցգացողություն. սրանք են դեպրեսիայի հիմնական ախտանշանները: Եթե ձեր ընտրությունը կանգնել է հենց այս մարդու վրա, ապա, ամենայն հավանականությամբ, հոգու խորքում դուք տառապում եք դեպրեսիայով եւ փորձում եք վերահսկել այն:

Դուք ակտիվ եք, վստահ եւ լի լավատեսությամբ: Բայց երբեմն դուք կարող եք ներփակվել ու դառնալ կասկածամիտ: Այն, որ դուք փորձում եք «թաղել» դեպրեսիվ պոռթկումները, ձեզ ստիպում է ստանձնել համընդհանուր հոգեբանի դեր եւ սկսել ուրիշի խնդիրներին պատասխաններ փնտրել:

7. Մոլագար

Մոլագարին բնորոշ գծերն են՝ գերգրգռվածություն, իր անձի գերագնահատում, զգացմունքներն ու փողերը քամուն տալու հակվածություն: Եթե ձեզ ամենատհաճը հենց այս դեմքն է թվացել, սա նշանակում է, որ հրճվանքի զգացողությունը ձեզ մոտ կարող է վերածվել մեծարման, իսկ այնտեղից դեպի միստիկա՝ հեռու չէ:

Դուք չեք սիրում սադրանքներ ու աղմուկ: Կյանքում դուք ողջախոհության եւ զսպվածության մարմնացում եք: Լինելով պրակտիկ եւ իրատես՝ դուք միշտ վերահսկում եք ձեր վարքագիծը:

8. Դիսոցիատիվ խանգարում ունեցող

Այս խանգարմանը բնորոշ է այն, որ մի մարդու մեջ, կարծես, առնվազն երկու եւ ավելի անհատ է ապրում, որոնցից յուրաքանչյուրը սեփական հայացքն ունի կյանքի նկատմամբ: Եթե ձեզ վախեցրել է այս կինը, ապա մանկության տարիներին, դուք, հավանական է, ինքնորոշման խնդիր եք ունեցել:

Կյանքում դուք հակված եք հստակ տարանջատել սեռերը՝ կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ: Այդ առանձնահատկությամբ տղամարդիկ ձգտում են միշտ եւ ամենուր մաչո լինել, իսկ կանայք՝ կանացիության մարմնացում:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan