Որտե՞ղ են նախընտրում իրենց հանգիստն անցկացնել համաշխարհային աստղերը
LIFEԵվրոպայի հարավում, Ադրիատիկ ծովի ամենագեղեցիկ հատվածում է գտնվում մշակութային արժեքներով հարուստ Մոնտենեգրոն, որն իր մեջ միաձուլում է միջնադարյան ծովափնյա քաղաքների խաղաղ կենսակերպը, լռությունը և վայրի բնությունը:
Բուդվան Մոնտենեգրոյի տուրիստական մայրաքաղաքն է: Առավել քան 2,5 հազար տարվա պատմություն ունեցող այս քաղաքը, որն անվանում են նաև փոքրիկ Իտալիա, Միջերկրականի ամենագրավիչ և հայտնի քաղաքն է: Բուդվայի զարդարանքը վերջինիս մարգարտյա լողափերն են, բյուրեղյա մաքուր ջուրը, հարուստ պատմությունը, ճարտարապետությունը, գիշերային կյանքը և միջերկրյածովյան խոհանոցը:
Ամռան ընթացքում զբոսաշրջիկները բացառիկ հնարավություն ունեն ներկա գտնվելու հայտնի փառատոներին, թատերական ներկայացումներին, ամենօրյա համերգներին:
Հատկապես վերջին տարիներին քաղաքում հյուրընկալում են բազմաթիվ համաշխարհային աստղեր, շատերն էլ ձեռք են բերում սեփական բնակարաններ, ապարտամենտներ և վիլլաներ: Նրանց թվում են Միխայիլ Շումախերը, աշխարհի առաջին ռակետՍերենա Ուլիյամսը, դերսաններ Մայքլ Դուգլասը, Քեթրին Զետա Ջոնսը և ուրիշներ:
Իսպանիայի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզեպ Գուարդիոլան, ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մորանդան, լեգենդար շախմատիստ Բոբբի Ֆիշերը իրենց հանգիստը նույնպես նախընտրում են անցկացնել Մոնտենեգրոյում: 2014 այստեղ է անցկացվել շախմատի օլիմպիական խաղերի ընտրությանը նվիրված կոնֆերանսը, որին մասնակցել է Գարիի Կասպարովը:
Դեռևս Խորհրդային տարիներին Երևանը եւ Տիտոգրադը քույր քաղաքներ են համարվել, այսօր աստիճանաբար վերականգնվում է երբեմնի գործող ավանդույթները: Կապերի վերականգնման և ամրապնդման համար այսօր հնարավորություն է ստեղծվել առանց մուտքի վիզայի ուղիղ չվերթների ապահովում Հայաստան- Մոնտենեգրո: Արդեն 5 տարի է, ինչ «ՍՊՈՒՏՆԻԿ» տուրիստական ընկերությունն իրականացնում է ուղիղ չվերթեր դեպի Մոնտենեգրո: Այս տարի ևս կազմակերպությունը հուլսի 18-ից սկսած իրականացնելու է ուղիղ չվերթեր Երևան – Տիվատ – Երևան, Montenegro Airlines-ի հարմարավետ ինքնաթիռներով: Մանրամասների համար զանգահարել 53 93 03, 53 30 92 հեռախոսահամարներին:





Աղբյուրը՝ Slaq.am



