Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


5 կանացի սովորություն, որոնք խանգարում են ապրել

LIFE

Հիշեք, թե քանի անգամ եք բողոքել ճակատագրից և ձեզ հանգամանքներիի զոհ համարել: Բայց երբևէ մտածե՞լ եք արդյոք, որ դրանում ձեր մեղքն էլ կա: Շատ կանայք չեն էլ պատկերացնում, թե կյանքի որակի վրա ինչ ազդեցություն ունեն հոգեբանական սովորությունները: Եկեք խոսենք դրանցից ամենատարածվածների մասին:

1. Բոլորին դուր գալու ձգտում
Բոլորին դուր գալու ցանկությունը հաճախ հանգեցնում է նրան, որ մեր սեփական ցանկությունները հետին պլան են մղվում: Չէ որ անհնար է բոլորին հարմարվել՝ առանց ինչ-որ բանից զրկվելու: Այդպիսի ցանկությունը կապված է ցածր ինքնագնահատականի հետ: Այդ սովորությունը շատ է խանգարում կյանքում, քանի որ դուք կախված եք լինում շրջապատողների կարծիքից և վախենում եք նրանց հիասթափեցնել: Առաջին հերթին պետք է դուր գաք ինքներդ ձեզ, իսկ հետո ձեր սիրելի մարդուն:

2. Ինքներդ ձեզ խղճալու սովորություն
Խղճալով ինքներդ ձեզ՝ երբեք չեք լուծի խնդիրները: Ձեր դժբախտությունների համար մեղադրելով ամուսնուն, ղեկավարությանը, երկրին, ճակատագրին և այլ հանգամանքների, ավելի շատ կխրվեք անհաջողությունների ճահճում: Ինչքան էլ որ իրավիճակը դժվար լինի, սովորեք դրան կողքից նայել և վերլուծել: Ինքներդ ձեզ հարց տվեք. "Ի՞նչ կարելի է անել նման հանգամանքներում: Ի՞նչ է կախված ինձնից: Ի՞նչ դրական բան կա այս իրավիճակում": Դա այնքան էլ հեշտ չէ, բայց այդպիսի մոտեցումը մտքերը դեպի ճիշտ հունն են ուղղում և առաջ շարժվելու ուժ են տալիս:

3. Ինքներդ ձեզ ուրիշների հետ համեմատելու սովորություն
Եվս մեկ վատ սովորություն, որը շատ տհաճություններ է պատճառում: Համեմատվելով մեզնից ավելի լավ ինչ-որ մեկի հետ, մենք վշտանում ենք, իսկ մտածելով ավելի վատ մարդկանց մասին՝ ինքնահաստատվում ենք: Այդ անպետք համեմատությունները շատ ուժ և էներգիա են խլում և ոչ մի օգտակար բան չեն տալիս: Այս վատ սովորությունից ազատվելու համար ինքնազարգացման օրագիր պահեք, որտեղ գրառեք սեփական հաջողությունները, անձնական լավ հատկություններն ու որակները և ձեռքբերումները:

4. Մտքում խնդիրներն անընդհատ "պտտելու" սովորություն
Մտքում անընդհատ նույն բանը մտածելը շատ կանանց է հատուկ: Դա այն երևույթն է, երբ փորձում ենք մտովի փոխել արդեն իսկ տեղի ունեցած խնդրահարույց իրավիճակը, անընդհատ դիտարկում ենք այն տարբեր կողմերից: Անկասկած դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այլ միայն կսպառի մեր էներգիան: Այդ սովորությունից կօգնի ազատվել հոգեհարազատ մարդու հետ այդ մասին մանրամասն զրուցելը, կամ էլ ակտիվ ֆիզիկական վարժություններով և աշխատանքով զբաղվելը:

5. Ուրիշներին քննադատելու սովորություն
Այս սովորությունը նույնպես հազվագյուտ երևույթ չէ կանանց մոտ: Մենք սիրում ենք ընկերուհիների հետ խոսել այլ ընկերուհիների մասին, կոլեգաների հետ՝ ղեկավարության մասին, ամուսնու հետ քննարկել հարևաններին և այլն: Հետևում ենք հայտնի մարդկանց և շոուբիզնեսի աստղերի բուռն կյանքին: Ինչո՞ւ ենք դա անում: Սեփական կարևորությունը ուրիշների հաշվին բարձրացնելու ձգտման պատճառով: Երբեմն թվում է, որ ուրիշների ֆոնին մենք ավելի բարձր բարոյական հատկություններ ունենք և մեզ ավելի խելամիտ ենք պահում: Բայց դա ընդամենը Խաբկանք է: Ուրիշներին քննադատելու սովորությունը խոսում է մարդու հոգեբանորեն ոչ հասուն լինելու և այն մասին, որ նա այլ բան չունի անելու: Իր գործերով զբաղված մարդը ուրիշների մասին խոսելու ժամանակ չունի: Նրա կյանքը ինքնին լի է ու հետաքրքիր, հետևաբար լրացուցիչ խթաններ անհրաժեշտ չեն: 

Եթե ունեք այս սովորությունները՝ չի նշանակում, որ անհույս եք: Դա խոսում է այն մասին, որ ունակ եք տեսնելու ձեր թերությունները և պատրաստ եք դրանք շտկել: Հաջողություն ենք ցանկանում ինքնակատարելագործման ձեր ճանապարհին:

Mher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at Unibank