Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով
ECONOMICSՀայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 760 մլրդ 360.2 մլն դրամ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 8.9 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 17.5 տոկոս: Մասնավորապես, սննդամթերքի արտադրությունում աճը կազմել է 8.5 տոկոս, խմիչքների արտադրությունում՝ 23.5 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում` 24.6 տոկոս, դեղագործական արտադրանքի մասով` 20.4 տոկոս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



