Ալկոհոլի դրական ազդեցությունը՝ հիշողության բարելավման ու քաշի նվազեցման վրա
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների՝ վերջերս կատարած բացահայտումը, ըստ որի՝ ալկոհոլային ըմպելիքների գործածությունն ունի նաև դրական ազդեցություն:
Պարզվում է, որ ալկոհոլային սառը ըմպելիքները օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից ինչպես նաև բարելավում է հիշաղությւնը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջրի չափավոր օգտագործումը օգնում է քաշ գցել։
Էքսեթերի համալսարանի մասնագետները գիտափորձերից հետո եկել են այն եզրակացության, որ որևէ բան սովորելուց առաջ ալկոհոլ օգտագործելն օգնում է ավելի լավ հիշել ու մտապահել տվյալ ինֆորմացիան:
Կատարված հետազոտությանը մասնակցել է 88 կամավոր, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կամավորներին դասընթացներից առաջ փոքր չափաբաժնով ալկոհոլային ըմպելիքներ են տվել, իսկ երկրորդ խմբի կամավորները դասընթացին մասնակցել են առանց որևէ ալկոհոլային խմիչքի:
Արդյունքները ևս մեկ անգամ փաստել են, որ նույնիսկ մի փոքր ալկոհոլ օգտագործած կամավորներն ավելի արագ են լուծել խնդիրները, քան երկրորդ խմբի մասնակիցները: