Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Շուշիում տեղի կունենա «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան

CULTURE

ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում 2017թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը20:30-ին տեղի կունենա Հարո Ստեփանյանի«Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: 

Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար` Սարինե Ավթանդիլյան

Դիրիժոր` Սուրեն Շահիջանյան /Ֆրանսիա

Ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի

Խորեոգրաֆ՝ Արսեն Մեհրաբյան /Շվեդիա

Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Զարուհի Թափչյան, Լյուդմիլա Խորոզյան

Անիմացիայի ռեժիսորներ՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի

Ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա

 

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբ և բալետային խումբ (թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան)

 

Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հավհաննիսյան)

 

Մեներգիչներ՝

Դավիթ՝   Մկրտիչ Բաբաջանյան / Գերմանիա

Մսրա Մելիք՝    Հայկ Տիգրանյան

Քեռի Թորոս՝   Հովհաննես Անդրեասյան

Ձենով Օհան՝  Հովհաննես Ներսեսյան

Վերգո՝     Պերճ   Քարազյան

Արտատեր Պառավ՝  Սոֆյա Թումանյան

Խանդութ՝    Սիրանուշ Գասպարյան

Սասնեցի աղջիկ՝   Արցվիկ Դեմուրճյան

Չմշկիկ՝  Նարինե Անանիկյան

Իսմիլ Խաթուն՝    Քրիստինե Սահակյան

Մսրա Մելիքի քույր՝   Թամարա Դադոյան

Մսրա ծեր զինվոր՝   Սարգիս Աղամալյան

Մսրա հարկահաններ.

Կոզբադին՝    Սերգեյ Սարգսյան

Սյուդի՝   Արմեն Զաքյան

Բադի՝   Գրիգոր Աբրահամյան

Չարխադին՝   Արմեն Գրգորյան            

Առաջատար մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան

 

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:

«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն  իրադարձություն է: 

Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը ծնվել է 1897 թ. Ելիզավետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թ-ից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում Ա. Տեր-Ղևենդյանի դասարանում, իսկ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան, այնուհետ սովորել է Լելինգրադի կոնսերվատորիայում Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստաֆոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ 1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome